Էրդողանը և Լոնդոնը հացահատկի և Ղարաբաղի հարցով շանտաժի են ենթարկում Պուտինին. Կիրիլ Ֆրոլով

Այսօր Սոչիում կայանալու է ՌԴ և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը:  Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է Վլադիմիր Պուտինին առաջարկել դադարեցնել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը՝ Անկարայի և ՆԱՏՕ-ի այլ անդամների որոշ զիջումների դիմաց:

Այս մասին ПолитНавигатор-ին ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ Կիրիլ Ֆրոլովը։

«Հնարավոր է Վլադիմիր Պուտինին մանիպուլյացիայի ենթարկելու փորձ, դա վերաբերում է տխրահռչակ «հացահատիկի գործարքին» (Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները հուլիսի 22-ին Ստամբուլում համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայից Սև ծովով գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար հացահատիկային միջանցք ստեղծելու մասին)։ Այն ոչ մի կապ չունի հացահատիկի և համաշխարհային սովի երևակայական սպառնալիքի հետ, այլ մշակվել և կնքվել է միայն մեկ նպատակով՝ ստիպել Ռուսաստանին հրաժարվել Նիկոլաևի ու Օդեսայի «ազատագրումից»։ Այդ մասին օրերս գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել էր Մոսկվայից նոր վերադարձած ԳԴՀ նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը։ Նրա խոսքով՝ Մոսկվան, հանուն «Հյուսիսային հոսք 2»-ի վերսկսման և «հին Եվրոպայի» հետ հարաբերությունների վերականգնման, պատրաստ է «հացահատիկի գործարքով» քայլ անել դեպի հրադադար։ Շրյոդերի հայտարարությունները բուռն ալիք են բարձրացրել... Իրավիճակն այնքան է սրվել, որ Շրյոդերի ասածները ստիպված է եղել հերքել ՌԴ ԱԳՆ-ն՝ ասելով, որ Արևմուտքի հետ մինչև փետրվարի 23-ը եղած հարաբերություններին վերադարձ չի լինի։ Ելույթ է ունեցել նաև Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ասելով, որ խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն որոշակի պայմաններով»,- նշում է փորձագետը: 

Ըստ նրա՝ ովում է, թե ամեն ինչ հանդարտվեց, բայց իրավիճակը կրկին պայթեցրեց Ղարաբաղում սրումը և Պեսկովի նոր հայտարարությունն այն մասին, որ Սոչիում Պուտինի և Էրդողանի բանակցություններում քննարկվելու է Ուկրաինան և «հացահատիկի գործարքը»։

«Ռուսաստանին «հացահատիկային գործարքի» ընդլայնումը պարտադրելու հարցում խաղադրույքները բարձրացնելու համար Էրդողանն  իր ադրբեջանական կատարածուների (шестерки) օգնությամբ կրկին հարձակվեց Ղարաբաղի վրա՝  այդպիսով «երկրորդ ճակատ» բացելով Ռուսաստանի դեմ: Ըստ երևույթին, ցանկանում են  Պուտինին ստիպել ընդարձակել «հացահատիկի գործարքը» մինչև Նիկոլաևի նավահանգիստները, որպեսզի բարդացնեն ռուսական բանակի կողմից դրա ազատագրումը։

Էրդողանը և նրա հետևում կանգնած Լոնդոնը շանտաժի են ենթարկում Պուտինին. կա՛մ ընդլայնում են «հացահատիկի գործարքը» և հրաժարում Նիկոլաևի ու Օդեսայի ազատագրումից» , կա՛մ Թուրքիան ավելի է բորբոքում ղարաբաղյան պատերազմը, իսկ Փաշինյանը հակառուսական հիստերիա է հրահրում Հայաստանում: Էրդողանը կարծում է, որ Պուտինն անելանելի վիճակում է, և ամեն ինչ կանի, որպեսզի Թուրքիան չմիանա  հակառուսական պատժամիջոցներին»,- ասել  է Ֆրոլովը:

Քաղաքականություն