Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան. հայտարարություն՝ ԱՄՆ-ից

 

«Արցախի վրա ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի մահացու հարվածները 2020 թվականի հրադադարի կոպտագույն խախտում է: Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան և կոչ եմ անում Պետդեպարտամենտին օգտագործել բոլոր դիվանագիտական ​​գործիքները հետագա էսկալացիան կանխելու համար, այդ թվում՝ դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին», - այս մասին գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Աննա Էշուն:

 

 

Հիշեցնենք` օգոստոսի 3-ին՝ ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։

Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։


 

Քաղաքականություն