Հարավային ռազմական օկրուգի ուղղաթիռներն ուսումնական թռիչքներ են իրականացրել Հայաստանի լեռներում

Հարավային ռազմական օկրուգի բանակային ավիացիայի ուղղաթիռներն ուսումնական թռիչքներ են իրականացրել Հայաստանի լեռներում։ Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

 

Ուսումնական թռիչքներին մասնակցել է թռիչքային և ինժեներական անձնակազմի ավելի քան 130 զինծառայող, ներգրավվել է Հարավային ռազմական օկրուգի շուրջ 50 միավոր զինտեխնիկա։

 

Հարավային ռազմական օկրուգի ավիացիոն խմբի Մի-8ՄՏՎ-5–ի և Կա-52–ի օդաչուները բարդ հնարքներ են կատարել միայնակ, զույգերով և խմբերով, թռիչքներ են իրականացրել «Ալագյազ» և «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանների երկնքում: Թռիչքներն իրականացվել են ցերեկային և գիշերային ժամերին։

 

Բացի այդ, բարձրլեռնային տեղանքում ուղղաթիռների անձնակազմերը որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել «կախված» ռեժիմում, տարհանել են պայմանական վիրավորներին, մշակել են ռուսական ռազմակայանի զինծառայողների հետ փոխգործակցությունը:

Ավիաբազայի ինժեներատեխնիկական կազմը մարտական մեքենաների ուսումնական թռիչքների նախապատրաստման ժամանակ ուղղաթիռների սպասարկման պարապմունք է անցկացրել:

Քաղաքականություն

Պատահարներ