Քննարկումները սկսված են. Պուտին-Էրդողան հանդիպումից մանրամասներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ասել է, որ իրենք համագործակցության նոր էջ պետք է բացեն: 


«Մենք պետք է վերջակետ դնենք։ Հավատում եմ, որ մեր բանակցությունները նոր էջ կբացեն երկու երկրների հարաբերություններում։ Ես նկատի ունեմ էներգետիկ համագործակցությունը, Սև ծովում հացահատիկի արտահանման, զբոսաշրջության, տարածաշրջանային խնդիրները», - ասել է Թուրքիայի նախագահը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ 


Էրդողանի խոսքով՝ բանակցությունների թեմաներից մեկը կլինի սիրիական հարցը։ 
«Մեզ համար կարևոր է տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարը», - ասել է Թուրքիայի նախագահը: 
Էրդողանը նշել է, որ այսօր ամբողջ աշխարհը հետևում է Սոչիի բանակցություններին։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ