Մակրոնը՝ Արցախում տեղի ունեացողի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուշադիր հետևում է Հարավային Կովկասի իրադրության զարգացմանը։ Տեղեկությունը հայտնում է նրա մամուլի ծառայությունը: Ըստ հաղորդագրության` Մակրոնը երեկ հեռախոսով զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

 

 

Ֆրանսիայի նախագահը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջանում գրանցված սրացումների կապակցությամբ: Նա հորդորել է ամեն ջանք գործադրել էսկալացիայից խուսափելու և բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար: Մակրոնն ընդգծել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի` հրադադարի մասին պայմանավորվածությունների շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը:

Ելիսեյան պալատից հայտնում են, որ Ֆրանսիան սերտ կապ է պահպանում կողմերի և գործընկերների հետ՝ շարունակելով աջակցել ու իր ավանդը ներդնել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը և տարածաշրջանի կայունության պահպանմանն ուղղված ջանքերում։

 

Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։ 

Քաղաքականություն