«Ո՞րն է տարբերությունը հացահատիկի և երկաթի հանքաքարի միջև». ինչ են ասում Ուկրաինայից

Ստամբուլի համաձայնագրերի գործողությունը, որոնք թույլ են տալիս սկսել Ուկրաինայի տարածքից պարենի արտահանում ծովով, հարկ Է տարածել այլ կատեգորիաների ապրանքների վրա: Ինչպես հաղորդում Է Financial Times թերթը, այս առաջարկությամբ հանդես Է եկել Ուկրաինայի Էկոնոմիկայի փոխնախարար, առեւտրական ներկայացուցիչ Տարաս Կոչկանը:

 

«Այդ համաձայնությունը վերաբերում Է լոգիստիկային, նավերի երթեւեկությանը Սեւ ծովում: Ո՞րն Է տարբերությունը հացահատիկի եւ երկաթի հանքաքարի միջեւ»,- ասել Է նա: 

 

Ինչպես նշում Է թերթը, Կիեւը շահագրգռված Է ծովով մետաղագործական արտադրանքի արտահանումը վերականգնելու հարցում:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ