Օրվա լրահոս

2020թ–ի 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանվածները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ–ում ՌԴ դեսպանատան դիմաց։

Ինչպես լրագրողների հայտնեց ակցիայի կազմակերպիչներից «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը, իրենք Հայաստանի ռազմավարական գործընկեր, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, ՄԱԿ–ի ԱԽ անդամ և նոյեմբերի 20-ի եռակողմ հայտարարության երաշխավոր երկրից պահանջում են իրականացնել Արցախում ստանձնած խաղաղապահ առաքելությունը։

 

 

«2020թ–ի նոյեմբերի 9-ից հետո Խծաբերդը, հետո Փառուխը հանձնվեց, հիմա նույնը շարունակվում է։ Եվ եռակողմ հայտարարության որևէ կողմը` Ադրբեջանը, Ռուսաստանը, գումարած նաև Հայաստանը, որևէ բան չեն անում փոխելու այս իրավիճակը»,– ասաց Հայրիյանը։

Վերջին նորություններ