ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի բնակելի թաղամասերին. կան զոհեր և վիրավորներ
Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի բնակելի թաղամասերին, գրում են ռուսական թելեգրամյան ալիքները՝ հրապարակելով նաև կադրեր:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրթիռային հարվածներ են հասցվել նաեւ բնակելի շենքերին, խաղաղ բնակիչների շրջանում զոհեր և վիրավորներ կան:
Ինչպես հայտնել էինք՝ օգոստոսի 5-ին Իսրայելը սկսեց «Արշալույս» օպերացիան «Իսլամական ջիհադի» դեմ: Հարձակումներ են իրականացվել Գազայի հատվածի վրա, հատուկ իրավիճակ է հայտարարվել Իսրայելի թիկունքում գտնվող սահմանային շրջաններում։