Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է Սառցասար լեռը գրավելու մասին. Արցախից մեկնաբանում են

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, թե Ադրբեջանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Սառցասար լեռը և Ղարաբաղի մի շարք այլ բարձունքներ: Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

Auroranews.am-ը տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ: 

 

«Նման տեղեկատվություն ոչ ես ունեմ, ոչ պաշտոնապես կա: Կարծում եմ` Ադրբեջանը էլի իր ճնշող հայտարարություններն է անում, որպեսզի հերթական խուճապն առաջացնի: Լարվածությունը չի մեղմացել, գործողություններ ևս թշնամու կողմից ժամանակ առ ժամանակ կան, բայց դրանք այն ինտեսիվությոնը չունեն, ինչ նախորդ օրերին էր»,-մեզ հետ զրույցում ասաց Մետաքսե Հակոբյանը:

 

Նշենք, որ ԱՀ ՊԲ-ն դեռ չի արձագանքել Ադրբեջանի ՊՆ-ի այս հայտարարությանը:

Քաղաքականություն

Պատահարներ