Արևմտյան երկրները կոշտ կարձագանքեն, եթե Թուրքիան Ռուսաստանին օգնի շրջանցել պատժամիջոցները. FT

Արևմտյան երկրներն ավելի ու ավելի են մտահոգված Ռուսաստանի և Թուրքիայի միջև համագործակցության խորացմամբ, գրում է Financial Times-ը:

Արևմտյան քաղաքական գործիչները, խոսելով FT-ի հետ, զգուշացրել են կոշտ արձագանքի մասին, եթե Անկարան օգնի Մոսկվային խուսափել պատժամիջոցներից: 

 

ԵՄ պաշտոնյաներից մեկը թերթին ասել է, որ Թուրքիան «ավելի ու ավելի է դառնում Ռուսաստանի հետ առևտրի հարթակ»: 

 

Այս անհանգստության պատճառը Սոչիում Պուտինի և Էրդողանի բանակցությունների արդյունքն էր, որտեղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ռուսական գազի մատակարարումների համար ռուբլով մասնակի վճարումներ սկսել, ինչպես նաև խորացնել երկկողմ համագործակցությունը։

Քաղաքականություն