Արցախի ՆԳՆ-ն` Աղավնո համայնքում կազմակերպված գողությունների վերաբերյալ լուրերի մասին

Համացանցի հայկական տիրույթում շրջանառվող լուրերը, թե իբր Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում կազմակերպված գողություններ են կատարվում, իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության լրատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

 

«Այս պահին Աղավնոյում համայնքի ղեկավարի ու բնակիչների կողքին են Ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի ծառայողները։ Գողության և կամ այլ իրավախախտումներ ու դեպքեր Աղավնոյում չեն արձանագրվել։ ՆԳ նախարարությունը հորդորում է բնակիչներին չտրվել ակնհայտ կեղծիք պարունակող նյութերին և հիմք ընդունել միայն պաշտոնական լրահոսը»,- մանրամասնել է Թադևոսյանը:

 

Թեմային անդրադարձել է նաև ԱԺ պատգամավոր, «Արդարություն» խմբակցության անդամ Կարեն Հովհաննիսյանը, ով ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ գտնվում է Աղավնո համայնքում և հաստատել՝ այնտեղ թալանի որևէ դեպք չի արձանագրվել։

Քաղաքականություն

Պատահարներ