Օրվա լրահոս

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցների վերաբերյալ:

 

Վարչապետ Փաշինյանի հետ զրույցում Բլինքենը վստահեցրել է, որ «Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ իրադրությանը:

 

«Նա Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության կոչ է արել՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հետ կապված կամ դրանից բխող հարցերը»,- ասվում է Փրայսի հայտարարության մեջ:

 

Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցում Բլինքենը «դեէսկալացիայի կոչ է արել»՝ կրկին հորդորելով ուղիղ երկխոսություն սկսել Հայաստանի հետ:

Վերջին նորություններ