Մահացել է Ապարանի աղմկահարույց կրակոցներից վիրավորում ստացած երիտասարդը

Մահացել է Ապարանի աղմկահարույց կրակոցներից վիրավորում ստացած և «Արմենիա» ԲԿ տեղափոխված Սամվել Սանդրոյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Արմենիա» ԲԿ-ի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։

 

«Նա այդպես էլ գիտակցության չեկավ։ Կոմայի մեջ էր»,- ասաց Կուրղինյանը։

 

Նշենք, որ նա գլխի հատվածում էր վիրավորում ստացել։ 

 

Հիշեցնենք` Արագածոտնի մարզում տեղի ունեցած միջադեպից հետո անմիջապես լուրեր տարածվեցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար վիճաբանություն է սկսվել մի խումբ երիտասարդների և ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի ու Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատների միջև:

 

Ավելի ուշ ոստիկանությունից հայտնեցին, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի։

Քաղաքականություն