Պետք է դատապարտել այս բռնությունը. ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ կոնգրեսական Լորի Թրեհենը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում և կոչ է արել Միացյալ Նահանգներին ու դաշնակից երկրներին դատապարտել Արցախի դեմ Ադրբեջանի վերջին բռնությունները: 

 

«Ես լսել Մասաչուսեթսի շատ ամերիկահայերի արդար բողոքն Ադրբեջանի վերջին բռնությունների առնչությամբ, որը հանգեցրել է մարդկային կյանքերի ողբերգական ու անտեղի կորստի: ԱՄՆ-ն և մեր դաշնակիցները պետք է դատապարտեն այս բռնությունն ու դիվանագիտական ճանապարհներով աշխատանք տանեն՝ կանխելու հետագա էսկալացիան»,- գրել է կոնգրեսականը:

Քաղաքականություն

Պատահարներ