Օրվա լրահոս

Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր կայացել են 8-րդ տուր պարտիաները։
 

Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է Հնդկաստանի հետ և 2,5։1,5 հաշվով անչափ կարևոր հաղթանակ տարել։ 

 

Արման Փաշիկյանի գլխավորած թիմի կազմում հաղթանակ է տարել առաջին համար Գաբրիել Սարգսյանը՝ համառ պայքարում առավելության հասնելով Պենտալա Հարիկրիշնայի նկատմամբ ու հաղթանակ պարգևելով մեր թիմին։ Հայաստանի հավաքականի կազմում Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները։
 

8 տուրերից հետո Հայաստանի հավաքականը շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 15 միավոր։ Երկրորդ և երրորդ տեղերը 14-ական միավորով կիսում են Հնդկաստանի 2-րդ թիմն ու Ուզբեկստանի հավաքականը։

Վերջին նորություններ