ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թել Ավիվում օդային տագնապի ազդանշաններ են հնչել

Թել Ավիվում օդային տագնապի ազդանշաններ են հնչել, ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի թվիթերյան էջում:

 

Ազդանշաններ են եղել նաև այլ խոշոր քաղաքներում՝ Ռիշոն Լեզիոնում և Հոլոնում, նշել է The Times of Israel-ը։

 

Ըստ նախնական տվյալների՝ հրթիռների մի մասը որսացել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը, իսկ մի մասն էլ վայրէջք է կատարել բաց տարածքներում, գրում է թերթը։ Նշվում է, որ սա Թել Ավիվի վրա առաջին հարձակումն է վերջին էսկալացիայի սկզբից ի վեր։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ