ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք կգանք և ձեզ կսպանենք». Պետդումայի պատգամավոը եթերում սպառնացել է սպանել գերմանացի լրագրողին

Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլևը «Россия-1»-ի եթերում գերմանացի լրագրողին նացիկ է անվանել և սպառնացել սպանել։

«60 րոպե» հաղորդաշարի հաղորդավար Եվգենի Պոպովը մեկնաբանել է հաղորդման մասնակցի պահվածքը.

 

«Նա հայրենասեր է, նա շատ է ցավում Ռուսաստանի համար, անհանգստանում է։ Եվ Bild-ի ռեպորտաժը, ուր ցույց է տրվում, թե ինչպես են Վերմախտի ժամանակներից փոքր-ինչ վերափոխված գերմանական հաուբիցները հարվածում ռուսներին, կարող է ցանկացած մարդու մոտ բուռն արձագանք առաջացնել»։

Հավելել է, որ զրույց է ունեցել Ժուրավլևի հետ, և նա խոստացել է այլևս ոչ ոքի սպանությամբ չսպառնալ։

Քաղաքականություն