Այդ հարձակումները ինքնասպանություն են. Գուտերեշ

Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի վրա հարձակումները ինքնասպանություն են, դրանք պետք է դադարեցվեն։ 

 

«ԱԷԿ-ի վրա հարձակումներն ինքնասպանական գործողություն են։ Մենք հույս ունենք, որ դրանք կավարտվեն։ Միևնույն ժամանակ կցանկանայինք, որպեսզի ՄԱԳԱՏԷ-ն ատոմակայանին հասանելիություն ստանա։ Հույս ունենք, որ այն կկարողանա կիրառել իր իրավասությունները», - ասել է Գուտերեշը։

 

Ավելի վաղ Էներգոդարի իշխանությունները հայտնել էին, որ ուկրաինական զորքերը լույս կիրակի գիշերը «Ուրագան» ՀԿՌՀ-ից հարվածներ են հասցրել Զապորոժիեի ատոմակայանին, իսկ հրթիռային շարժիչն ու բեկորներն ընկել են ատոմակայանի գործող էներգաբլոկից մոտ 400 մետր հեռավորության վրա։ 

Քաղաքականություն

Պատահարներ