Էրդողանը հայտարարել է Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը հաստատել է Սիրիայում 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծելու Անկարայի ծրագրերը՝ ասելով, որ մոտ ապագայում մտադիր է զինյալներից մաքրել իր պետության հարակից տարածքի վերջին մասը։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:

 

«Հարավային սահմանների երկայնքով 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու մեր որոշումը մնում է անփոփոխ: Հուսով եմ, որ մոտ ապագայում մենք կմաքրենք Սիրիայի վերջին տարածքը, որտեղ զինված կազմակերպությունը՝ Քրդստանի Աշխատավորական կուսակցությունը թաքնվում է, և կմիավորեք անվտանգության գոտու օղակները»,-ասել է Էրդողանն այլ երկրներում Թուրքիայի դեսպանների հետ հանդիպման ժամանակ։

Թուրքիայի նախագահը ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան նոր ռազմական գործողություն է ծրագրում Սիրիայի հյուսիսում

Քաղաքականություն

Պատահարներ