Էրդողանը խոսել է «Ղարաբաղն ազատագրելու մասին»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Թուրքիայի աջակցությամբ և Ադրբեջանի էպիկական պայքարի շնորհիվ Ղարաբաղն ազատագրվել է»: Այս մասին Էրդողանը խոսել է .Անկարայում Թուրքիայի դեսպանների 13-րդ համաժողովի ժամանակ, գրում է CNNTurk-ը:

 

Նա նշել է, թե Թուրքիայի աջակցությամբ և Ադրբեջանի հաղթանակով «օկուպացիան ավարտվել է, Ղարաբաղը վերականգնել է իր ազատությունը,

Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցություններով իրենք բազմաթիվ քայլեր են ձեռնարկել, և զգալի առաջընթաց է գրանցվել Կովկասում կայուն խաղաղության ուղղությամբ»:

 

Միաժամանակ Էրդողանը նշել է, որ անկեղծորեն հավատում է, որ «տարածաշրջանը կարճ ժամանակում կկայունանա, եթե Հայաստանը ճիշտ ընկալի իրադարձությունները և արձագանքի Ադրբեջանի ու Թուրքիայի անկեղծ կոչերին»։

Քաղաքականություն