Կանխվել է Որկրաինայի ՊՆ-ն նախարարի և հետախուզության պետի սպանությունը

Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են վարձու մարդասպանների, ովքեր ծրագրել էին պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի և Գլխավոր հետախուզության վարչության պետ Կիրիլ Բուդանովի սպանությունը։ Այս մասին երկուշաբթի՝ օգոստոսի 8-ին, հաղորդվում է Ուկրաինայի հետախուզական ծառայության կայքում։

 

Զեկույցում, որը մեջբերում են ուկրաինական լրատվամիջոցները, նշվում է, որ կանխվել է Ուկրաինայի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, ինչպես նաև հասարակական գործիչների պատվերով սպանությունների շարք։


Բազմաստիճան գործողության ընթացքում վնասազերծվել է ՌԴ գլխավոր հետախուզական վարչության դիվերսիոն-հետախուզական խումբը։ Կուրատորները մարդասպաններին խոստացել են $100,000-ից $150,000 յուրաքանչյուր սպանության համար, ասվում է զեկույցում:

Խումբն ստեղծվել է Ռուսաստանի Դաշնության ռազմական հետախուզության կանոնավոր աշխատակիցների կողմից։ Դրանում ներառված է եղել Լուգանսկի մի բնակիչ, ով նախկինում ակտիվորեն մասնակցել է «ԼԺՀ»-ի շարքերում ուկրաինական ուժերի դեմ մարտերին։

Մոսկվայից համակարգողի հանձնարարությամբ նա, օգտագործելով իր կապերը հանցավոր շրջանակներում, մարդասպան է փնտրել պատվիրված սպանությունների համար։ Նրա առաջարկին պատասխանել է Կիևի բնակիչներից մեկն, ով համաձայնել է 5000 դոլարի դիմաց՝ որպես փորձնական առաջադրանք, սպանել զինվորականին, ով, ըստ ռուսների, մասնակցել է ռազմագերիների հանդեպ իրականացված հաշվեհարդարին։

Ձեռնարկվում են ջանքեր՝ հայտնաբերելու համակարգողներին, ովքեր տեղակայված են Ռուսաստանում։

Քաղաքականություն

Պատահարներ