Խաղաղասիրության լոզունգներն ավելի սեքսի են, բայց ավելի աղետալի․ քննարկվում է Գրիգորյանի՝ նախկինում արված գրառումը

Համացանցում տարածվում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի նախկին գրառումներից մեկը, որը նա հրապարակել է իր էջում 2014 թվականին՝ երբ դեռ ընդդիմություն էր, քաղհասարակություն էր եւ հոդվածներով էր հանդես գալիս տարբեր լրատվամիջոցներում։ 

 

Այս գրառման մեջ Արմեն Գրիգորյանը նշում է․ «Պացիֆիստական ցանկացած շարժում ի սկզբանե ձախողված է։ Խաղաղության միակ երաշխիքը ուժերի բալանսն է, իսկ բալանսն ապահովելու համար պետք է պատրաստվել պատերազմի»։ Պացիֆիզմը խաղաղասիրությունն է։ Եւ օրինակ է բերել, որ խաղաղասեր Չեմբեռլենը կատասրտոֆիկ պատերազմ է բերել Անգլիայի գլխին։ 

 

Արմեն Գրիգորյանը նշել է նաև․ «Հա, ճիշտ է՝ խաղաղասիրության լոզունգներն ավելի սեքսի են, բայց ավելի աղետալի։ Պատերազմին պատրաստվողներն ավելի շատ խաղաղություն են բերել աշխարհին, քան խաղաղության պատրաստվողները»։ 

 

 

Քաղաքականություն