ՄԱԿ-ը սկսել է կազմակերպել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների այցը Զապորոժիե ԱԷԿ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը սկսել է կազմակերպել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների այցը Զապորոժիե ԱԷԿ: Այս մասին հայտնում է Говорит Москва-ն:
 

Նշվում է, որ Կազմակերպությունը չափազանց անհանգստացած է կայանի շուրջ ստեղծված իրավիճակով։
 

«Մենք չափազանց անհանգստացած ենք, որ օբյեկտը կարող է հարձակման աղբյուր լինել, և մենք մեծ հույս ունենք, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կկարողանա իր մասնագետներին ուղարկել այնտեղ»,- ասել է ՄԱԿ-ի ղեկավարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: 
 

Նա նշել է, որ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այժմ սերտորեն համագործակցում է ՄԱԳԱՏԷ-ի հետ և աջակցում «ամեն կերպ»։

Քաղաքականություն

Պատահարներ