«Մենք կրկին զգուշացնում ենք Հայաստանին...». Չավուշօղլու

Թուրքիան եղել և մնում է ճշտի կողմում, հանդես է գալիս արդարության օգտին: Այս մասին Թուրքիայի դեսպանների 13-րդ համաժողովի բացմանը ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

 

Այս մասին գրում են թուրքական լրատվականները:

«Այդպես էր Ղարաբաղի հարցում։ Մենք տասնամյակներ շարունակ հայտարարում էինք ադրբեջանական հողերի օկուպացիայի անթույլատրելիության մասին»,- ասել է Չավուշօղլուն։

Ըստ Չավուշօղլուի՝ 44-օրյա պատերազմից հետո Անկարան շարունակում է ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն ապահովելու, համագործակցության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։

«Մենք կրկին զգուշացնում ենք Հայաստանին հետագա սադրանքների անթույլատրելիության մասին»,- հայտարարել է վերջինս։

Նրա խոսքով` իրենց երկիրը ոչ մի երկրի թշնամի չէ, բոլոր նրանք, ովքեր հակառակն են պնդում, կողմնակալ են:

Քաղաքականություն

Պատահարներ