Որքա՞ն ուկրաինացի զինվորական է զոհվել մարտական գործողությունների ժամանակ

ԴԺՀ ժողովրդական միլիցիայի ղեկավարի տեղակալ Էդուարդ Բասուրինը որոշակի տվյալներ է ներկայացրել, թե որքան ուկրաինացի զինվորական է զոհվել Դոնբասում ընթացող մարտական գործողությունների ժամանակ:

«Հնարավոր է, որ զոհվածների թիվը նույնիսկ ավելին է, քան 193 հազարը: Գիտենք, որ հակառակորդը մշտապես պակաս է ներկայացնում տվյալները, ուստի դա կարող է նշանակել, որ զոհերի թիվն անհամեմատ մեծ»,-պաշտոնյայի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ երկրի զինուժը դրությունը մի քանի շրջաններում ծանր է:

Քաղաքականություն

Պատահարներ