Պուտինը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնելու Նյու Յորք՝ սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին մասնակցելու։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

 

Նշվում է, որ Պուտինը նաև չի նախատեսում ելույթ ունենալ անգամ տեսակապով: 

 

Համապատասխան տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

«Ոչ, ուղևորություն և ելույթ չի նախատեսվում»,-ասել է նա:  

Քաղաքականություն