ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լավ եմ չէ՞ աշխատում...ուզում եմ դուք էլ աշխատեք». քաղաքապետը հայտարարեց 15 նոր տրոլեյբուսի գնման մասին

«Աչքներդ լույս, լավ եմ չէ՞ աշխատում...ուզում եմ դուք աշխատեք, ոչ թե ես` ձեր փոխարեն»: Այս մասին Երևանի քաղաքապետարանում անցկցվող  աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

 

Նա հայտարարեց 15 նոր տրոլեյբուս գնելու մասի:

 

Ավելի վաղ քաղաքային իշխանություններն արդեն հայտարարել էին 15 տրոլեյբուս գնելու մասին։ Պարկում ընդհանուր առմամբ 51 տրոլեյբուս կա, որոնց շահագործման ամենաերկար ժամկետը 44 տարին է, «ամենաերիտասարդը» 14 տարեկան է։

 

Սարգսյանի պարզաբանմամբ` բարեփոխումների արդյունքում տրոլեյբուսային պարկը կհամալրվի 30 նոր տրանսպորտային միջոցներով։

Բացի այդ` ավարտվել է 150 նոր ավտոբուսների գնման համար նախատեսված մրցույթը։

«Մրցույթի հաղթող ունենք արդեն», – ասել է Սարգսյանը։

 

Հիշեցնենք, որ քաղաքային իշխանությունները արդեն իսկ պայմանագիր են կնքել MAN մակնիշի (12 մետրանոց) 87 գերմանական ավտոբուս ձեռք բերելու համար։

Երևանում տրանսպորտային նոր ցանցի ներդրումն իրականացվում է փուլ առ փուլ, գործընթացը կարող է տևել շուրջ 3 տարի։ 2021 թվականին ընդհանուր առմամբ Երևան է բերվել փոքր և միջին դասի 311 ավտոբուս։

Քաղաքականություն

Պատահարներ