ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վայրէջք կատարելիս ինքնաթիռը վթարվել է և բռնկվել. ՌԴ

 Կոմիում վթարի է ենթարկվել ավիացիոն անտառապահների ինքնաթիռը: Այս մասին գրում են ռուսական լրատվականները:

Cessna Aircraft Company-ի մասնավոր թեթեւ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Կոմիում Ուխտա քաղաքի մոտ վայրէջք կատարելիս։ Ինքնաթիռում գտնվող երեք մարդ զոհվել է։

 

Հայտնի է դարձել, որ Cessna ինքնաթիռը պատկանում է ավիացիոն անտառտնտեսությանը. օդանավին բարեհաջող վայրէջք կատարելու համար  չի բավականացրել 400 մետր թռիչքուղի։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել և բռնկվել, այժմ տեղում աշխատում են փորձագետները։

Քաղաքականություն