Ասել են՝ կան լրագրողներ, որոնց մուտքը թույլ չեն տալու Արցախ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Երեկ Ռուս խաղաղապահները թուլ չեն տվել Հայաստանից մեկնած լրագրողներից ոմանք մուտք գործեն Արցախի հանրապետություն: «Մեդիահաբի» լրագրող Անի Գեւորգյանին, մասնավորապես, ասել են, որ իրենց ցուցակ են փոխանցել, որ կան լրագրողներ, որոնց  մուտքը թույլ չեն տալու, Արցախի ԱԳՆ-ից էլ պարզաբանել են, որ իրենք որեւէ ցուցակ չեն փոխանցել:
 

Կան տեղեկություններ, որ ՀՀ իշխանություններն են խաղաղապահներին ցուցակ փոխանցել եւ արգելել անցանկալի «հյուրերի» մուտքը Արցախ, ինչպես Փառուխի դեպքերի օրերին, երբ ՀՀ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մտնել Արցախ՝ պատճառաբանելով, թե անվտանգային խնդիրներ չստեղծելու նպատակով են նման որոշում ընդունել:
 

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ 1-in. am-ի լրագրողին էին արգելել հատել սահմանը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Քաղաքականություն