Բոլոր ռուսներին ուղարկեք Ռուսաստան․ Զելենսկու կոչը՝ արևմտյան երկրների ղեկավարներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արևմտյան երկրներին կոչ է արել արգելել բոլոր ռուսների մուտքը իրենց երկրներ։ Նրա խոսքերը մեջբերում է The Washington Post-ը։

 

Քաղաքական գործիչը սահմանների փակումն անվանել է «ամենակարևոր պատժամիջոցը»։ Նրա խոսքով, «ռուսները խլում են ուրիշին պատկանող հողեր»։ Նա կարծում է, որ Ռուսաստանի քաղաքացիները «պետք է ապրեն իրենց աշխարհում, քանի դեռ չեն փոխել իրենց փիլիսոփայությունը»։ Զելենսկին հավելել է, որ այս միջոցը պետք է վերաբերի նաև այն ռուսաստանցիներին, ովքեր ի նշան բողոքի լքել են երկիրը։ «Ռուսները ինչ էլ լինեն ուղարկե՛ք Ռուսաստան»,- ասել է նա։

 

Ուկրաինայի ղեկավարը հայտարարել է Ռուսաստանի «ամբողջ բնակչությանը պատասխանատվության կանչելու» անհրաժեշտության մասին։ «Այս բնակչությունն ընտրել է այս կառավարությանը, և նրանք դրա դեմ չեն պայքարում, չեն վիճում, չեն գոռում նրա վրա»,- ասել է նա։

 

Քաղաքականություն

Պատահարներ