ԱՄՆ-ն Տաջիկստանում զորավարժություններ կանցկացնի

Տաջիկստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Մարկ Պոմերսհայմը այսօր զորավարժությունների մասնակիցներին ողջունել է «Տարածաշրջանային համագործակցություն-2022» զորավարժությունների անցկացման առիթով:

 

Դրանք կանցկացվեն այս տարվա օգոստոսի 10-ից 20-ը Դուշանբե քաղաքում։


Տաջիկստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդմամբ՝ զորավարժությունները կազմակերպել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը:

Զորավարժությունների նպատակն է ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, մեծացնել զանգվածային ոչնչացման զենքեր, ահաբեկչական տարրեր և թմրանյութեր որսալու կարողությունը։

Քաղաքականություն

Պատահարներ