ՊՆ-ը՝ «Վայոց ձորի ուղղությամբ ժամեր շարունակ կրակում են» վերտառությամբ հրապարակումների մասին

Համացանցում տեղեկություններ են տարածվում, որ ադրբեջանական կողմն այս անգամ էլ կրակ է բացել Վայոց ձորի մարզում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Auroranews-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը նշեց, որ պաշտպանական գերատեսչությունը հաղորդում է սահմանային բոլոր միջադեպերի մասին, եթե դրանք լինում են և հորդորեց հետևել միայն պաշտոնական լրահոսին։ 

 

 

Հիշեցնենք՝ լրագրող Նաիրի Հոխիկյանն ահազանգել էր, թե. «Վայոց ձորի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը օգոստոսի 9-ին, ժամեր շարունակ կրակում են, ինչը պարզ լսելի է մասնավորապես Ելփին և հարակից գյուղերում։ Արդյո՞ք հայկական բանակը պատասխան կրակի հրահանգ ունի։
Երբ է պաշտոնական Երևանը թշնամու ագրեսիայի մասին տեղեկություն հրապարակելու՝ ցույց տալով, որ կրակում են ՀՀ սուվերեն տարածքի վրա»։

Քաղաքականություն

Պատահարներ