Սևանի ափին Արցախի նախագահի համար շքեղ առանձնատուն է կառուցվում․ Aravot

Սեւանի ափին «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի կողմից կառուցվող շքեղ առանձնատան կողքին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի շքեղ առանձնատունն է կառուցվում, գրում է Aravot.am-ը։

 

Հիշեցնենք, որ Արման Հակոբջանյանը Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին է: Արայիկ Հարությունյանի կառուցվող առանձնատան վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նրա խոսնակ Լուսինե Ավանեսյանից, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին ու գրավոր հարցմանը:

 

Նշվում է՝ ի՞նչ վերաբերում է «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահի կառուցվող առանձնատանը, ընկերության խոսնակ Նարեկ Սահակյանը չմեկնաբանեց: Առանձնատները կառուցվում են Շորժա համայնքի Դրախտիկ գյուղի վարչական տարածքում՝ «Սեւան» ազգային պարկին պատկանող հողատարածքի վրա:
 

Քաղաքականություն