ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոլդովայում վառելափայտի հսկայական հերթ է. մարդիկ գիշերել են դաշտերում

Մոլդովայում վառելափայտի հսկայական հերթ է կազմվել: Այս մասին գրում է «Мир»-ի բելառուսական ծառայությունը:

 

Մարդիկ մի քանի օր անցկացրել են դաշտում, գիշերել ցանկապատի մոտ: Օրհեյ շրջանի Իվանչա գյուղում մոտ 300 մարդ մի քանի օր էժանացած գնով վառելափայտի հերթ է կանգնել։ Բայց նրանցից միայն առաջին 60-ի բախտն է բերել։ Հերթը բաց չթողնելու համար նրանք գիշերել են ցանկապատի մոտ:

 

Ավելի վաղ «Մոլդովագազը» հայտնել էր, որ Մոլդովան չի կարողանա օգոստոսին կանխավճար տալ «Գազպրոմին» միջոցների սղության պատճառով։

Քաղաքականություն

Պատահարներ