Եվրոպացիները պետք է պատրաստ լինեն «գին վճարելու» Ուկրաինային աջակցելու համար. Բորել

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` հինգշաբթի իսպանական El País թերթին տված հարցազրույցում ասել է, որ եվրոպացիները պետք է պատրաստ լինեն  Ուկրաինային աջակցելու համար «գին վճարելու»: ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքով` Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը «ուղղակիորեն ազդում է» Եվրոպայի վրա։

 

«Բոլոր պատերազմներն ավարտվում են բանակցություններով։ Այն փաստը, որ մենք ռազմական օգնություն ենք ցուցաբերում Ուկրաինային, չի նշանակում, որ մենք ամեն ինչ չենք անում բանակցությունների համար»,-ասել է նա:

 

«Եվրոպացիները պետք է պատրաստ լինեն դիմակայելու ձգձգվող հակամարտություններին՝ քաղաքական լուծումներ փնտրելու համար»,- հավելել է Բորելը։

 

Նրա խոսքով, Եվրոպայի հարավի երկրները չպետք է էներգետիկ առումով համերաշխության պակաս դրսևորեն հյուսիսի հետ։

 

«Իսպանիան կարող է շատ բան անել, քանի որ այն ունի բնական գազի հեղուկացման եվրոպական կարողությունների մեկ երրորդը։ Նրանք կարող են դառնալ դեպի Եվրոպա՝ Ռուսաստանին այլընտրանքային գազի դարպաս»,-ասել է Բորելը։

Քաղաքականություն