ՊՆ-ն կփոխհատուցի 44-օրյա պատերազմում ներգրավված ավտոմեքենաների վնասները

ՀՀ կառավարության այսօրվա նիստում` առանց զեկուցման ու քննարկման հաստատվեց նախագիծը, որով ՀՀ ՊՆ-ն կփոխհատուցի 44-օրյա պատերազմում ներգրավված ավտոմեքենաների վնասները։ Պատերազմում վնասված ու ոչնչացված 17 մեքենաներից 7-ը տրամադրել են ՀՀ անհատ քաղաքացիները, 8-ը մասնավոր ընկերությունները, 1-ը պետական բուհերից մեկը, 1-ը պետական մարմիններից մեկը։ 

Վնասի փոխհատուցման չափը հաշվարկվել է 31 103 000 դրամ։

Քաղաքականություն