ՌԴ ԱԳՆ-ն անհիմն է համարում ռուս խաղաղապահների հասցեին ուղղված քննադատությունը

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչ Իվան Նեչաեւը ճեպազրույցում հայտարարել է, որ ռուսական կողմն անհիմն է համարում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հասցեին ուղղված քննադատական հայտարարությունները։ 

 

«Եվ Բաքուն, և Երևանը բազմիցս նշել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կարևոր դերը։ Խաղաղապահներին ուղղված առանձին քննադատությունը համարում ենք չարդարացված։ Իսկ հավելյալ մանրամասների համար առաջարկում ենք դիմել ՌԴ ՊՆ»,- նշել է նա։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով` իրավիճակը տարածաշրջանում Մոսկվայի ուշադրության կենտրոնում է։

Քաղաքականություն