Թեհրանը չի ընդունի որևէ փոփոխություն տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ. Ռաիսի

Թեհրանը չի ընդունի որևէ փոփոխություն տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

 

«Նշելով Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Իրանի գերագույն առաջնորդի հայտարարությունները՝ Ռաիսին ասել է, որ Իրանը չի ընդունում որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն տարածաշրջանում և պատրաստ է օգտագործել իր բոլոր հնարավորությունները՝ Կովկասի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար»,- գրել է գործակալությունը։

Անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, Իրանի նախագահը հայտարարեց, որ «հրադադարի համաձայնագրին կողմերի հանձնառությունը և մնացած հարցերի լուծումը երկխոսության և դիվանագիտության միջոցով լավագույն միջոցն է Կովկասի տարածաշրջանում անվտանգությունն ու հանգստությունը վերականգնելու համար»

 

Նշվում է, որ Փաշինյանը Իրանի նախագահին տեղեկացրել է հայկական և ադրբեջանական կողմերի միջև վերջին բախումների մասին։

Քաղաքականություն

Պատահարներ