«Ադրբեջանցի նահատակների արյունը թանկ է արժեցել թշնամիների համար»․ Ալիևը՝ իրենց վերջին սադրանքի մասին

Հայկական կողմը հերթական անգամ դիմել է զինված սադրանքի, որը հանգեցրել է մեկ զինծառայողի մահվան։ Բոլորը տեսան ու պիտի իմանան, որ մեր նահատակի արյունն անվրեժ չմնաց։ Այդ մասին ուրբաթ օրը ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Հայտնում են ադրբեջանական լրատվականները։

 

«Մենք անմիջապես իրականացրեցինք «Հատուցում» օպերացիան՝ վրեժ լուծելով մեր նահատակի արյան համար՝ լրջորեն պատժելով հակառակորդ կողմին»,- ասել է Ադրբեջանի բռնապետը։

 

Նշելով, որ մի քանի ժամ տեւած «Հատուցում» գործողությունը պատժի միջոց էր, երկրի ղեկավարն ընդգծել է, որ ադրբեջանցի նահատակների արյունը թանկ է արժեցել թշնամիների համար, և նրանք չպետք է մոռանան այդ մասին․ նորից սադրանք, պատասխանը նույնն է լինելու։

 

«Մեզ ոչ ոք չի կարող կանգնեցնել»,-ասել է բռնապետը։

Քաղաքականություն