Ալիևը դժգոհ է. Greek City Times-ը հարձակման է ենթարկվել ադրբեջանցի հաքերների կողմից

Greek City Times կայքը հարձակման է ենթարկվել ադրբեջանցի հաքերների կողմից՝ Ադրբեջանում անկախ լրագրողների դեմ բռնաճնշումների մասին հոդված հրապարակելու համար, ինչը այնքան էլ դուր չի եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար ռեժիմին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ Twitter-ում տեղադրելով Greek City Times-ի լրագրող Փոլ Անտոնոպուլոսի գրառումը։
 

Փոլ Անտոնոպուլոսը թվիթերում գրել էր, որ «Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողների վրա հարձակումները չեն թուլանա 2022 թվականին» հոդվածի հրապարակումից հետո, Greek City Times-ը մեկ ժամվա ընթացքում կոտրվել է ադրբեջանցի հաքերների կողմից։

 

«Գործողությունները վերահսկող բռնապետ Ալիևը դժգոհ է»,- գրել է Մկրտչյանը։

Քաղաքականություն

Պատահարներ