Գործարքների իրականացման հետ կապված տեխնիկական խնդիրը կարգավորվել է. ArCa

Գործարքների իրականացման հետ կապված տեխնիկական խնդիրը 21։25-ից կարգավորված է։ Այս մասին հայտնել է «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն: 

 

«Հայցում ենք ձեր ներողամտությունը` պատճառված անհարմարությունների համար»,- նշվում  է հաղորդագրությունում:

 

AuroraNews.am-ի ընթերցողները ավելի վաղ հայտնել էին, որ արդեն մի քանի ժամ է, ինչ խափանումներ կան բանկոմատների և քարտային փոխանցումների աշխատանքում: 

 

ArCa համակարգում տեխնիկական խնդիրները առաջացել են մի քանի ժամ առաջ: 

 

«Տեղեկացնում ենք, որ այս պահին առկա են տեխնիկական խնդիրներ գործարքների հետ կապված։ Մեր մասնագետներն աշխատում են համակարգի բնականոն աշխատանքի վերականգնման ուղղությամբ»,- հայտնել էինն «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ից:

Քաղաքականություն

Պատահարներ