Սերյոժա Բարսեղյանը երկու ռեկորդ է սահմանել և հռչակվել չեմպիոն

Լեհաստանում ընթացող Եվրոպայի ծանրամարտի մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը երկու ռեկորդ է սահմանել և հռչակվել չեմպիոն: Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

 

Սարգսյանը երկամարտի ռեկորդային 236 կգ արդյունքով ոսկե մեդալ է նվաճել: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 111 կգ կշռող ծանրաձողը, ինչը ևս ռեկորդային է Եվրոպայի մինչև 15 տարեկանների պատանիների շրջանում, իսկ հրում վարժությունում Բարսեղյանը գլխավերևում պահել է 125 կգ ծանրաձողը: Առանձին վարժություններում ևս նա արժանացել է երկու փոքր ոսկե մեդալների:

 

Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոններ են դարձել նաև գյումրեցի ծանրորդներ Միքայել Չոլակյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը:

Եվրոպայի պատանիների և Մ15 տարեկանների առաջնությունը կավարտվի օգոստոսի 17-ին:

Քաղաքականություն