Սպանությու՞ն․ առավոտյան Դավթաշենի բարձրահարկ շենքի ետնամասում հայտնաբերվել է կնոջ դի
Այսօր՝ օգոստոսի 12-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 1-ին թաղամասի 18 շենքի ետնամասում կնոջ դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքնություն։ Տեղի ունեցածը սպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դիակից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել են արնանման հետքեր։
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. կա 1 զոհ, 1 վիրավոր
Այսօր՝ օգոստոսի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում ոս...
Լրտեսություն և պետական դավաճանություն. ԱԱԾ նոր բացահայտումը
ՀՀ դատախազության և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ակտիվ համագործակցությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փ...
Հայտնաբերվել է զինծառայողի դի
Օգոստոսի 9-ին հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր...
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում․ կա 3 զոհ
Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Աշ...