Մետրոպոլիտենի 10 կայարաններում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել

ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել, տեղեկացնում է Մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը:

 

Ժամը 21:30 -ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։ 

 

Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը։

Քաղաքականություն

Պատահարներ