ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փրկարարները շարունակում են որողական աշխատանքները. անհետ կորած է 19 մարդ. նոր տվյալներ

Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները «Սուրմալու»-ում: 

 

Ըստ թելեգրամյան ալիքների՝ տեսանյութում երևացող հատվածում մինչ պայթյունը եղել է մանկական խանութ, այստեղ լսվել է հեռախոսազանգ:

 

Վերջին հաստատված տվյալներով՝ 3 մարդ զոհվել է, ավելի քան 60-ը՝ վիրավորվել, 19-ի մասին տվյալներ չկան։

 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում պայթյունից զոհվածներից 2-ի ու անհայտ կորած համարվող քաղաքացիների անունները։
 

ժամը 22։15-ի դրությամբ կա 3 զոհ․ երկու քաղաքացիների ինքնությունը պարզված է՝ Անահիտ Մխիթարյան և Միսակ Մարգարյան։

Անհայտ կորածների ցուցակը կազմվել է ԱԻՆ «911» թեժ գծին ստացված ահազանգերի հիման վրա։
 

Քաղաքականություն

Պատահարներ