Անահիտ Ավանեսյանը «Սուրմալուի» պայթյունից տուժածների մասին գրառում է արել

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից տուժածների վերաբերյալ գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։

 

«Այս պահին տարբեր բժշկական կենտրոններում գտնվող պայթյունից տուժած մեր համաքաղաքացիների վիճակը մասնագետները բավարար են գնահատում: Նշեմ, որ շուտով ևս դուրսգրումներ կլինեն: Ցավակցությունս եմ հայտնում մահացածների ընտանիքների անդամներին, հարազատներին... Համբերություն բոլորիս...»,– գրել է նա։

 

Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր բժիշկներին, փրկարարներին, կամավորներին, որոնք, համախմբելով ուժերը, փորձում են անել հնարավորինն ու անհնարը կյանքեր փրկելու և անհետ կորածներին շուտափույթ հայտնաբերելու համար:

 

Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։

Զոհերի թիվն այս պահին 6 է, 19 քաղաքացի անհետ կորած է համարվում: Տարբեր ԲԿ-ներում բուժումը շարունակում է 13 տուժած։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Քաղաքականություն

Պատահարներ