Հայտնի է` ով է պայթյունի հետևանքով զոհված 3-րդ անձը. կա 17 անհետ կորած. ԱԻՆ

3-րդ զոհի անձը պարզվել է ՝ 1960թ․ ծնված Ջեմա Նազարյան, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

 

Այս պահի դրությամբ «Սուրմալու»-ի տարածքում կա 17 անհետ կորած․ տեղում աշխատում է 185 փրկարար ծառայող։

 

Ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ լրացուցիչ տեխնիկա։

Քաղաքականություն

Պատահարներ