Կա 5 զոհ. ինչ է հայտնի «Սուրմալու»-ի պայթյունից հետո

Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի։ Այս մասին տեղեկացրել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

 

«Այս պահի դրությամբ ունենք 5 զոհ՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան և Ջեմմա Նազարյան. զոհերից երկուսի ինքնությունը պարզված չէ»,- գրել է նա։

 

Հիշեցնենք, որ ըստ ԱՆ-ի` բուժհաստատություններ տեղափոխված քաղաքացիների թիվը 61 էր։

Քաղաքականություն