ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ինչպիսի աշխատանք էլ իրականացվի, հարազատ կորցրած քաղաքացիներին չի բավարարելու». ԱԻ փոխնախարար

«Քաղաքացիները, ովքեր հարազատ են կորցրել, իրենց ցավը ամբողջովին հասկանալի է. վստահ եմ՝ ինչպիսի աշխատանք էլ իրականացվի, նրանց չի բավարարելու՝ հասկանալի պատճառներով»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԻ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը՝ անդրադառնալով քաղաքացիների վրդովմունքին:

 

«Այս պահի դրությամբ 16 ահազանգ ունենք անհետ կորածների վերաբերյալ, զոհերը 6-ն են»,- նշել է նա:

 

Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցում է 185 փրկարար ծառայող, ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ միավոր լրացուցիչ տեխնիկա։

Դեպքի վայր են մեկնել Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը։

Քաղաքականություն

Պատահարներ