Բրիտանիան հայտ է ներկայացրել ՌԴ տարածքով լրտեսական ինքնաթիռի թռիչքի թույլտվության համար. Ռուսաստանը դա սադրանք է որակել

 Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը դիմում է ստացել Մեծ Բրիտանիայից՝ RC-135 հետախուզական ինքնաթիռի ՌԴ տարածքով անցնելու համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

 

Նախօրեին տեղի ունեցած միջադեպից հետո Մեծ Բրիտանիան դիմել էր ռուսական օդային տարածքով ինքնաթիռն անցման թույլտվույուն ստանալու համար։ ՌԴ ՊՆ-ն նման գործողությունները դիտավորյալ սադրանք են անվանել։ Ուստի օդատիեզերական ուժերին հանձնարարվել է կանխել բրիտանական ինքնաթիռի անցումը Ռուսաստանի տարածքով։

 

«Ռուսական օդատիեզերական ուժերին հանձնարարվել է կանխել օդային տարածքի խախտումները։ Բոլոր հնարավոր հետևանքները կկրեն Մեծ Բրիտանիան», - ասել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

 

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 15-ին, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել էր բրիտանական RC-135 հետախուզական ինքնաթիռի օդային տարածքը խախտելու մասին։ Միջադեպը տեղի է ունեցել Բարենցի ծովում գտնվող Սվյատոյ Նոս հրվանդանի մոտ։ Ինքնաթիռը որսալու համար ՄիԳ-31ԲՄ կործանիչը բարձրացվել է դեպի երկինք: Բրիտանական ինքնաթիռը փոխել է ուղղությունը և թռչել դեպի Մեծ Բրիտանիա։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական ուղղաթիռը սահմանի արեւելյան հատվածում խախտել է Ֆինլանդիայի օդային տարածքը։

Քաղաքականություն

Պատահարներ